Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանի բողոքը դատարանը մերժեց

Հուլիս 23,2012 12:21

 

Կենտրոն եւ Նորք_Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Աթանեսյանի բողոքի հիման վրա կայացրած որոշումը:

Դատարանը մերժեց բողոքը, համաձայն որի՝ բողոքաբերը պահանջել էր վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի մայիսի 25-ի որոշումը՝ փողերի լվացման համար քրեական գործ հարուցելու մասին:

Դատական նիստից հետո Տիգրան Աթանեսյանն ասաց. «Դատարանը մերժեց մեր բողոքը,եւ մենք անպայման վերաքննիչ բողոքով կդիմենք դատարան:

Այս մերժումը հաստատեց մի փաստ, որ պարոն Օսկանյանը տվել է շատ ճիշտ գնահատական.սա քաղաքական հետապնդում է, քան իրավական»:

10 օրվա ընթացքում Վարդան Օսկանյանի ներկայացուցիչը կներկայացնի վերաքննիչ բողոք:

Aravot.am-ի հարցին, թե ինչ է քննարկվել դռնփակ դատական նիստի ժամանակ, արդյոք փաստաբանը բարձրացրե՞ց քննչականի պետի տեղակալի կողմից քրգործ հարուցելու իրավասության մասին հարցը, պարոն Տ.Աթանեսյանը պատասխանեց. «Ես ներկայացրել եմ երկու հիմնական փաստարկ.այն, որ քրեական գործ չի կարող հարուցվել միմիայն 190 հոդվածով, ինչը ունենք տվյալ դեպքում, եւ որոշումը կայացրել է նման իրավասություն չունեցող պաշտոնատար անձը»: (Ի դեպ, փաստաբանը հղում արեց ՀՀ քաղդատի 193 հոդվածը որը սահմանել է քննչական բաժնի պետի լիազորությունները):

Մեր այն հարցին, թե պատասխանող կողմից հակափաստարկ ներկայացվե՞լ է, փաստաբանն ասաց. «Իմ դիրքորոշումները մերժող հակափաստարկ ես չեմ լսել»:

«12 տարվա փաստաբանական փորձս հուշում էր, որ սպասելի էր այս որոշումը»,- եզրափակեց բողոքաբերի ներկայացուցիչը:

Դռնփակ դատական նիստին մասնակցել էին Տիգրան Աթանեսյանը, ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ փոխգնդապետ Միքայել Համբարձումյաննն ու ԱԱԾ գործերի վրա հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Հովսեփ Սարգսյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Մոսկվաբնակ իրավաբանի դիտարկումները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031