Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարարը` սիրիահայերին. Մինչ սեպտեմբեր կարող եք այստեղ մնալ

Հուլիս 23,2012 12:08

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացումը, որին մասնակցում են շուրջ 220 պատանիներ` Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Արգենտինայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, ՌԴ մարզերից, Ուկրաինայից, Բելոռուսից, Էստոնիայից, Վրաստանից, Ղազախստանից, Իրաքից, Իրանից եւ Սիրիայից:

Ողջունելով մասնակիցներին` սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ վերջիններս այսօր կայցելեն Երեւանի պատմության թանգարան, ապա կմեկնեն Օշական` ծաղիկներ դնելու Մեսրոպ Մաշտոցի շիրմին:

Նախարարը փաստեց, որ սփյուռի յուրաքանչյուր երիտասարդի համար երազանք է գալ հայրենիք, որի մասին նրան մանկուց պատմել են ծնողներն ու ուսուցիչները. «Ցանկանում եմ, որ այս ընթացքում ոչ միայն ծանոթանաք ձեր երկրին, այլեւ ձեռք բերեք բարեկամներ եւ ընկերներ: Բոլոիրիդ կոչ եմ անում անգիր սովորել ՀՀ օրհներգը եւ ծրագրի ընթացքում խոսել միայն հայերեն` մոռանալով այն երկրի լեզուն, որտեղ ապրում եք»: Դիմելով Սիրիայից ժամանած հայրենակիցներին` տիկին Հակոբյանն ասաց, որ վերջիններս մինչ սեպտեմբեր կարող են մնալ այստեղ:

Ելույթի խոսքում Շենգավիթ համայնքի հյուրընկալ ընտանիքի մայր Մարետա Մխիթարյանը նշեց, որ երկրորդ անգամ է հյուրընկալում սփյուռքահայ երկուական երեխայի. «Ուրախ եմ,, որ կարողանում ենք եռանդ ներդնել` սփյուռքի երիտասարդներին հայերեն խոսել սովորեցնելու գործում: Այս ծրագրի շնորհիվ նրանք հայ են մնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031