Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բենզինի գներն իջել են

Հուլիս 23,2012 12:00

Այս հանգստյան օրերին Հայաստանում բենզինի գներն իջել են մեկ լիտրի դիմաց 10 դրամով: Սա ընթացիկ տարում գների իջեցման երկրորդ դեպքն է` շարունակական աճից հետո:

Այսօր «Սուպեր ԱԻ 98» բենզինն արժե մեկ լիտրի դիմաց 520 դրամ, «Պրեմիում ԱԻ 95»-ը` 490 դրամ, «Ռեգուլյար ԱԻ 91» -ը` 470 դրամ: Դիիզելային վառելիքի գինը կազմում է մեկ լիտրի դիմաց 450 դրամ:

Նշենք, որ բենզինի ամենաբարձր գին արձանագրվել է 2012 թ. ապրիլին`«Սուպեր ԱԻ 98» բենզինի մեկ լիտրի գինը կազմել է 550 դրամ, իսկ ամենաէժանը փետրվարին`նույն տեսակի բենզինի մեկ լիտրի գինը կազմել է 510 դրամ:

Ուշագրավ է, որ դիզելային վառելիքի գինը ողջ ընթացքում անփոփոխ է մնացել: Դիզելային վառելիքը ներկրվում է Իրանից, իսկ բենզինն`առավելապես Եվրոպայից:

ԱրմԻնֆո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031