Հուլիսի 21-ին, ժամը 18.43-ին ահազանգ է ստացվել, որ Մասիսի Գործարանային 10 հասցեում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում ավտոկայանատեղիում կայանված «Մերսեդես C» մակնիշի 71 ՏՏ 071 պ/հ ավտոմեքենայի բենզաբաքի հատվածում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով բռնկվել հրդեհ` տարածվելով հարակից ավտոմեքենաների ուղղությամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.01-ին, մարվել` 19.37-ին:
Ամբողջությամբ այրվել են «Սուզուկի» մակնիշի 18 ՏՕ 897 պ/հ, «Մերսեդես C» մակնիշի 71 ՏՏ 071 պ/հ և «Մերսեդես E» մակնիշի 71 QO 007 պ/հ ավտոմեքենաները, ջերմահարվել է «ՎԱԶ 2107» մակնիշի 54 ԼՍ 075 պ/հ ավտոմեքենայից փոքր հատված:
Զոհեր և տուժածներ չկան:
ԱԻՆ