Հուլիսի 21-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Ստեփանավանի Շահումյան 40 շենքի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2111» մակնիշի 45 ՕԼ 396 պ/հ և «ԳԱԶ 53» մակնիշի 050 ԼԼ 36 պ/հ ավտոմեքենաները:
Փրկարարները «ՎԱԶ 2111» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` Գյումրիի բնակչուհի, 1942 թ. ծնված Գալյա Էգոյանին, որը «1-03» ծառայության կողմից տեղափոխվել է Ստեփանավանի հիվանդանոց, այնուհետև՝ Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Կարդացեք նաև
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
ԱԻՆ