Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կհամոզի, ինքը կդառնա իմ իդեալը»

Հուլիս 23,2012 11:19

Aravot.am-ը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց՝ Դուք եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդհանրություններ ունեք, երկուսդ էլ նույն ժամանակաշրջանում եք ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, երկուսդ էլ այգեգործ եք, եւ հիմա երկուսդ էլ առաջիկա նախագահական ընտրություններին ուզում եք մասնակցել, եթե Դուք երկուսդ իրար դեմ դուրս գաք, որպես մրցակից թեկնածուներ, ըստ Ձեզ, ո՞ւմ շանսերն են ավելի մեծ՝ հաղթելու: Պարույր Հայրիկյանը մեր համեմատությունից վիրավորվեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը 20 տարի հետո է սկսել քաղաքականության մեջ երեւալ, իրան 65-66 թվականին մի օր բռնել են, մի-երկու օրով բռնել նստացրել են, դա գործունեություն չի: Ինձ էլ այդ ժամանակ բռնել են, բայց ես շարունակել եմ, իմ ու իր մեջ ընդհանրություն բացարձակապես չկա»:

Ինչ վերաբերում է շանսերին՝ պարոն Հայրիկյանը, որպես պատասխան՝ հիշեցրեց առաջին նախագահի հոդվածները. «Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեմն շատ խելացի է լինում, ես իրեն իր ելույթներից, հոդվածներից երկու հատված կտամ: Մեկը, որ ասում է՝ Հայրիկյանը մեզ համար ճանապարհ բացած մարդկանցից մեկն է, մյուսը, որ Հայրիկյանն իմ քաղաքական  իդեալն է: Իրար դեմ երբ դուրս գանք՝ կասեմ՝ Լեւոն ջան ի՞նչ է փոխվել, շա՞տ բան է փոխվել, որ դու կարծում ես՝ դու պիտի դառնաս իմ իդեալը: Եթե կասի, կհամոզի, ուրեմն ինքը կդառնա իմ իդեալը, հակառակ դեպքում ինքն արդեն ասել Է: Այն,  որ երեխեքը խաղալուց ասում են՝ ես շուտ  եմ ասել, չէ՞, հիմա ինքը առաջինն է ասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031