Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանի գործով որոշումը դատարանը կհրապարակի 11.30-ին

Հուլիս 23,2012 11:11

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր դռնփակ ընթացակարգով լսեց «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Աթանեսյանի բողոքը:  Աթանեսյանը պահանջում էր վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Միքայել Համբարձումյանի կայացրած մայիսի 25-ի՝ քրեական գործ հարուցելու մասին որոշումը, կարճել այդ գործը հանցադեպի եւ հանցակազմի բացակայության հիմքով: Ի դեպ, Aravot.am-ին մինչ նիստերի դահլիճ մտնելը Տ. Աթանեսյանն ասաց, որ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալն իր կարգավիճակով իրավունք չուներ քրգործ հարուցելու:

Ժամը 11.30-ին դատարանը կհրապարակի իր որոշումը:

Հենց նոր դատական նիստերի դահլիճից դուրս եկան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգան Աթանեսյանը, ԱԱԾ քննիչը եւ ԱԱԾ գործերով վերահսկող դատախազ Հովսեփ Սարգսյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031