Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական լսումներ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագոտու բնակիչների մասնակցությամբ

Հուլիս 23,2012 10:56

Հուլիսի 21-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում, որը գտնվում է Հարավային Կովկասի երեք երկրների սահմանին, կայացան << Թեքալիի գործընթացը, սահմանագոտում իրավիճակի վրա ազդեցության մեխանիզմներ>> թեմայով հասարակական լսումներ: Դրանք անցկացվեցին  Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից` ԱՄՆ <<Ժողովրդավարության աջակցության հիմնադրամ>> կազմակերպության աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին  ներկայացուցիչներ Ադրբեջանի  սահմանամերձ շրջաններից`Ղազախից, Թովուզից, Աղստաֆայից, ինչպես նաեւ Գյանջայից, Բաքվից,  հայկական կողմից ներկա էին Նոյեմբերյանի, Իջեւանի շրջանների , ինչպես նաեւ  Գյումրիի եւ Երեւանի բնակիչներ:  Հայկական կողմից, որպես սահմանամերձ Նոյեմբերյանի ներկայացուցիչ, զեկուցումով հանդես եկավ տողերիս հեղինակը, ով առաջարկեց հայկական եւ ադրբեջանական սահմանամերձ համայնքների  բնակիչների մասնակցությամբ ստեղծել խաղաղ բնակչության անվտանգության ապահովման, հարեւան համայնքների միջեւ համագործակցության հաստատման մեխանիզմներ:

Ղազախ քաղաքից  ՀԿ  ներկայացուցիչ Մահարամ Գոյուշ Օղլուն ասաց, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ անվստահություն կա, որ հայկական եւ ադրբեջանական սահմանամերձ համայնքները վրացական համայնքների միջոցով պետք է համագործակցություն հաստատեն:

Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն հայտարարեց, որ  սահմանագոտում տեղակայված  զինվորական յուրաքանչուր ստորաբաժանում ունի իր հաստիքով դիպուկահարը, որ դիպուկահարները երկու կողմից կրակ են բացում  հրամանատարության հրամանով, որ կրակելու հրամանը տվյալ երկրի  քաղաքական ղեկավարությունն է տալիս: Հասարակական լսումները կայացան Թեքալի գյուղի մի ադրբեջանցի տան  ընդարձակ բակում: Վրաց կոնֆլիկտոլոգ, Թեքալիի գործընթացի ակտիվ մասնակից Մալխազ Չեմիան  ցուցադրեց  Թեքալինյան  պալատի նախագիծ-պատկերը, որտեղ հետագայում կկայանան այդ քննարկումները:

 

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031