Չվերթը մի քանի ժամ հետաձգվելու պատճառով օվկիանոսի հակառակ կողմում կոմերցիոն մրցաշրջագայությունում գտնվող «Չելսիի» ֆուտբոլիստները հարկադրված են եղել մարզվել հենց օդանավակայանում: Ռոբերտ Դի Մատեոյի թիմը մեկնում էր Նյու Յորք՝ ֆրանսիական ՊՍԺ-ի հետ ընկերական հանդիպման: Սակայն օդանավակայանի ադմինիստրացիան «խառնել» է նրանց ծրագրերը: Դի Մատեոն էլ չկորցնելով իրեն՝ ֆուտբոլիստներին դուրս է բերել թռիչքուղու ասֆալտապատ հատված եւ հանպատրաստից մարզում անցկացրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ