Ամառային 30-րդ օլիմպիադայի մայրաքաղաքը Խաղերի մեկնարկից արդեն հինգ օր առաջ ներծծված է Ռիո-դե-Ժանեյրոյի հանրահայտ կառնավալի մթնոլորտով:
Վառ, միեւնույն ժամանակ՝ բաց հագուստներով թխամորթ բրազիլուհիները սամբա պարելով տոնական տրամադրություն են հաղորդում մառախլապատ քաղաքին՝ մարդկանց փոխանցելով իրենց կրակոտ էներգիան, իսկ երաժիշտները տեղացիներին ու հյուրերին զարմացնում են հանրահայտ «Բիթլզի» ինքնատիպ կատարումներով՝ լիվերպուլյան քառյակի հիթերը ներդաշնակելով լատինաամերիկյան ռիթմերի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ