Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Միրզոյանը մտադիր է Լոնդոնում պայքարել ամենաբարձր տեղերի համար

Հուլիս 22,2012 18:53

 Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց օլիմպիական հավաքականներն այս օրերին ուսումնամարզական վերջին արտագնա հավաքն են անցկացնում, որը կավարտեն երկու օրից եւ այնտեղից էլ կմեկնեն Լոնդոն: Նրանց հետ չէ միայն 69 կգ քաշային Առաքել Միրզոյանը: Նա իր հոր եւ անձնական մարզիչ, օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի հետ ավանդույթի համաձայն անհատական ծրագրով մարզվում է առանձին եւ Երեւանից մեկնելու է նույն օրը՝ այն հաշվարկով, որպեսզի Լոնդոնում անմիջապես միանա հավաքականի իր թիմակիցներին:
Այսօր «Aravot.am»-ի հետ հարցազրույցում Առաքելը տեղեկացրեց, որ ամեն բան ընթանում է ըստ ծրագրի, որ մարզավիճակը լավ է եւ որ Լոնդոնում մտադիր է պայքարել ամենաբարձր տեղերի համար: Հիշեցնենք, որ հայ ծանրորդներից օլիմպիական խաղերում առաջինը պայքարի մեջ ներգրավվելու է հենց Առաքելը: Նրա մրցելույթին կարելի է ուղիղ հեռարձակմամբ հետեւել հուլիսի 31-ի երեկոյան՝ Հանրային Հետուստատեսության եթերում
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031