Ջերմուկում ընթացող կանանց «Grand Prix» մրցաշարի 6-րդ տուրում քիչ առաջ Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, որոնք խաղում էին սպիտակներով, կեսական միավոր վաստակեցին: Էլինան 32-րդ քայլում միավորը բաժանեց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանի հետ, իսկ Լիլիթն ու Կատերինա Լահնոն որոշեցին միմյանց հրաժեշտ տալ արդեն 13-րդ քայլից հետո: Խաղաղ ելք է ունեցել նաեւ Ցզյույ Վենցզյույ-Նադեժդա Կոսինցեւա պարտիան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ