Երեկ Կասկադում` Իսահակյան 38 հասցեում, տեղի ունեցավ «Inrock» («Ինռոք») ակումբի բացման արարողութունը, որը վարեց ՀՀ ԿԳ նախկին նախարար, դաշնակցական Սպարտակ Սեյրանյանը: Երեկույթին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով, ինչպես նաեւ` դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ այլք:
Սպարտակ Սեյրանյանի բացառիկ ռոք հավաքածուի նմուշներով համալրված ակումբի բացառիկ երգացանկն այցելուներին խոստանում է ապահովել հետաքրքիր եւ հագեցած ժամանց:
Ակումբի բացման մանրամասները եւ լուսանկարները կներկայացնենք հաջորդիվ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ