Երեկ` հուլիսի 21-ին, Կիրովի այգում «Միհր» թատրոնը հանդես եկավ «Սև ամրոց» ներկայացմամբ: Բոլոր վեց կերպարները բացասական են, որոնց, կարծես թե , կուրացրել է իշխանության տիրելու անհագ ցանկությունը: Նրանք ցանկալի նպատակին հասնելու համար պատրաստ են անել ամեն ինչի, բայց այդ երկարատև պայքարը միայն մահ է բերում: Ներկայացումը քաղաքականացված եւ լոզունգավորված չէ. այն ավարտվում է նման մի մտքով` մարդիկ միշտ ունեն ընտրության հնարավորություն:
Բեմադրությունը հանդիսատեսին ներկայացավ պարային մեկնաբանությամբ եւ ուղղորդվեց մինիմալիստական երաժշտությամբ: Մանրամասները` տեսնյութում: