Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ նորմալ հասակը հորմոնների խանգարման հետեւանք է

Հուլիս 22,2012 15:19

21-րդ դարում նկատվում է հասակով բարձր տղաների թվի աճ:  Դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նրանց սեռական կյանքի վրա, փորձեցինք պարզել սեքսապատոլոգ Մարատ Զաքարյանից:

«Ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ,- ասում է նա եւ ավելացնում,- որ դա կախված է մարդու հորմոններից ու եթե դրանք շատ են, հետեւաբար հասակն էլ բարձր է լինում»:
Իր խոսքով,  հորմոնները նորմալ աճ պետք է ունենան, այն պետք է ոչ շատ լինի, ոչ էլ` քիչ, քանի որ դրանց խախտումը կհանգեցնի հորմոնալ խախտման:
Մասնագետը նման դեպքերում խորհուրդ է տալիս` մանրամասն հետազոտվել` հորմոնների քանակը պարզելու համար. « Կան թզուկներ եւ կան գիգանտներ: Նրանք պետք է ստուգվեն, որ պարզեն` հորմոնալ ինչ խախտում ունեն, դրան համապատասխան էլ կնշանակվի բուժում: Դա պետք է արվի սեռական հասունացման շրջանում` 11,12,15 տարեկանում: Եթե այդ շրջանն անցավ, ապա 17-18 տարեկանում դժվար թե հնարավոր լինի ինչ-որ բան անել»:

Այդ հարցերով, սովորաբար, դիմում են էնդոկրինոլոգներին եւ եթե հարցը հասնում է սեքսապատոլոգներին, իրենք նոր միջամտում են. « Դա արդեն հասունացած շրջանն է`18-25 տարեկան: Այդ ժամանակ դժվար թե հասակի որեւէ փոփոխություն արվի: էստեղ արդեն սեռական կարգավորում պետք է արվի, եթե իհարկե սեռական հորմոնալ խանգարումկ ա: Դա կարող է լինել եւ տղամարդկանց, եւ կանանց մոտ»:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031