Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ները օլիմպիական խաղերի անվտանգության նոր սպառնալիք են հայտնաբերել

Հուլիս 22,2012 12:37

 Ահաբեկիչները կարող են անարգել Խաղերի օբյեկտներ մտնել անվտանգության աշխատակիցների համազգեստով եւ իսկական փաստաթղթերով:
Սկզբում լրագրողները պարզել են, որ կազմկոմիտեի հետ 10 հազար անվտանգության աշխատակից նախապատրաստելու մասին պայմանագիր ստորագրած G4S ընկերությունն ի վիճակի չէ մինչեւ վերջ կատարել ստանձնած պարտավորությունները, իսկ հիմա էլ հայտնաբերել են, որ ընկերության պահեստից անհետացել են այդ ծառայությունն իրականացնողների համար արտադրված դեղին գույնի հարյուրավոր համազգեստներ եւ բնօրինակ փաստաթղթեր: Ճիշտ է, G4S-ում հանգստացնում են, թե անվտանգության ոչ մի աշխատող չի կարող օլիմպիական որեւէ կառույց մտնել առանց ավագ աշխատակցի իմացության, բայց թե ինչի՞ վրա է հիմնված այդ վստահությունը, չեն մանրամասնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031