Լրահոս
Օրվա լրահոսը

Ժակ Ռոգե. «Օլիմպիական խաղերի բացման ժամանակ լռության րոպե չի լինի»

Հուլիս 22,2012 12:13

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Ժակ Ռոգեն դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Գերմանիայի քաղաքական գործիչների նախաձեռնությանը, որով նրանք առաջարկում են Լոնդոնում ամառային 30-րդ օլիմպիական խաղերի բացման ժամանակ մեկ րոպե լռությամբ հիշել քառասուն տարի առաջ՝ 1972 թվականին, Մյունխենի օլիմպիական խաղերում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այս մասին տեղեկացնում է AFP  գործակալությունը: «Մենք գտնում ենք, որ օլիմպիական խաղերի բացման մթնոլորտն այնքան էլ հարմար չէ, որպեսզի հիշվի այդ աստիճանի ողբերգության պահը», – հայտարարել է Ռոգեն:

1972 թվականի սեպտեմբերի 5-ին Մյունխենում ընթացող օլիմպիական խաղերում պաղեստինցիների իրականացրած ահաբեկչության զոհ դարձել են Իսրայելի մարզական պատվիրակության 11 անդամներ եւ գերմանացի մի ոստիկան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031