Դատական մեղադրանքներ են հարուցվել ամերիկյան բանակում մարզումներ անցկացնող մի բանակայինի դեմ՝ մարզումներ անցկացնող մի քանի կանանց բռնաբարելու ու սեռական բռնությունների ենթարկելու համար։
Ռազմական մարզումների համար նախատեսված ԱՄՆ-ի ամենամեծ՝ Տեխաս նահանգի Լոքլենդի օդային ուժերի հենակետում 7 հոգանոց ռազմական ատենակալների խորհուրդը սերժանտ Լուի Ուոքերին մեղավոր է ճանաչել։
Ուքերը, սակայն, միայն մեկն է այս ռազմահենակետում ծառայած 12 այն մարզիչներից, որոնց նկատմամբ այս պահին անց են կացվում 31 կին մարզիչների նկատմամաբ սեռական չթույլատրված գործողությունների դիմելու հարցով հարցաքննություններ։ Վեցի նկատմամբ արդեն իսկ ներկայացվել են մեղադրանքներ։
Կարդացեք նաև
Ուոքերին կհասնի առավելագույնը ցմահ բանտարկություն եւ հենց դատական նիստի ժամանակ կզրկվի զինվորական իր կոչումից ու բոլոր շքանշաններից։
Արամ Վանեցյան
«Ամերիկայի Ձայն»