Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմանդոս. Հիմա ոչ մի հայ տատիկ թոռանը չի ասում` «խելոք մնա, թե չէ թուրքերը կգան` ականջներդ կկտրեն»

Հուլիս 22,2012 09:41

Ինչպես արդեն հաղորդել էինք, Հուլիսի 20-ին Աղավնաձորի ճամբարում կայացած ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի փակմանը նախարար Հրանուշ Հակոբյանի հետ ներկա էր նաեւ գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» օպերացիան իրականացրած Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):

Բեմահարթակ հրավիրելով վերջինիս` Հրանուշ Հակոբյանն ասաց արիտունցիներին. «Ձեր առաջ հերոս է` լեգենդ, մարդ-արծիվ, որն իր ռազմական խելքով եւ տաղանդով կարողացավ հաղթել ճակատամարտը, ինչի շնորհիվ այսօր ունենք անկախ Արցախ: Դուք եղաք Եռաբլուրում եւ տեսաք, թե ինչպիսի երիտասարդներ են զոհվել հանուն այսօրվա հայրենիքի: Ազգի հերոսներին պետք է ճանաչել եւ խոնարհվել նրանց առաջ»:

Ողջունելով պատանիներին` Կոմադոսը պատմեց. «Երբ փոքր ժամանակ չարություն էի անում, տատս ասում էր` «խելոք մնա, թե չէ թուրքերը կգան եւ ականջներդ կկտրեն»: Հիմա ոչ մի տատիկ նման բան չի ասում իր թոռներին, ընդհակառակը` թուրքերն են ասում` խելոք մնա, թե չէ հայերը կգան…Մենք ուժեղ ազգ ենք, իսկ նպատակների իրականացումը ձեր մեջ եմ տեսնում»:

Խոսելով Արցախի նախագահական ընտրություններից, Հրանուշ Հակոբյանը նշեց, որ արցախցիներն ապացուցեցին ազատ, անկախ եւ մրցակցային ընտրություններ անցկացնելու կարողությունը. «Նրանք աշխարհին ցույց տվեցին, որ Արցախը կարող է ապրել Ադրբեջանից անկախ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031