Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը Ջերմուկում ընթացող կանանց «Grand Prix» մրցաշարում քիչ առաջ միավորը բաժանեց Չինաստանի ներկայացուցիչ Չժաո Սյուեի հետ:
Հինգ տուրից հետո Էլինան եւ Լիլիթը վաստակել են 2,5-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում ընթանում են, համապատասխանաբար, 5-րդ եւ 7-րդ հորիզոնականներում: Վաղը Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով խաղալու է ուկրաինուհի Կատերինա Լահնոյի, իսկ Էլինա Դանիելյանը՝ աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանի (Չինաստան) հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ