Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարությունը սերտորեն աշխատում է Սիրիայի հայ համայնքի հետ

Հուլիս 21,2012 20:04

 ՀՀ սփյուռքի նախարարությունը իր գործառույթների շրջանակներում սերտորեն աշխատում է Սիրիայի հայ համայնքի հետ: Անցյալ ամիսներին Սփյուռքի նախարարություն դիմած 100-ից ավելի սիրիահայերից միայն երեքն են դիմել կացարան ստանալու խնդրանքով, ինչի մասին իրազեկվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը և  հարցին տրվել է դրական լուծում:

Մնացյալը դիմել են աշխատանքի տեղավորման,  ինչպես նաև կրթական ու առողջապահական խնդիրներով (շուրջ 4 տասնյակ): Բարձրացված հարցերի վերաբերյալ գրավոր կամ բանավոր տեղեկացվել են համապատասխան նախարարությունները:

Սփյուռքի նախարարություն այցելածների մի մասը, չունենալով որևէ խնդիր Հայաստանում, այդուհանդերձ, բարձրացրել Է հարցեր, որոնք մանրամասն քննարկվել են տարբեր գերատեսչությունների հետ, այդ թվում նաև` Հալեպ-Երևան չվերթերի ավելացման և տոմսերի  գների հիմնախնդիրները:

ՀՀ սփյուռքի նախարարությունն ամիսներ շարունակ կապի մեջ է Սիրիայի հոգևոր կառույցների, կազմակերպությունների հետ: Վերջիններս, նպատակահարմար չգտնելով նախարարության ղեկավարության այցը Սիրիա,  միաժամանակ անհրաժեշտ տեղեկություններ են տրամադրում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:  ՀՀ ԱԳՆ-ի հետ մշտական  քննարկումներ են կատարվում  և տեղեկություններ  փոխանակվում  սիրիահայ համայնքի մասին, որոնք տրամադրում են Հալեպում մեր գլխավոր հյուպատոսությունը և Դամասկոսում ՀՀ դեսպանատունը: Չնայած մտահոգիչ իրավիճակին` ՀՀ սփյուռքի նախարարություն դիմած սիրիահայերից ընդամենը 1 տասնյակն է ցանկություն հայտնել բնակություն հաստատել Հայաստանում: Մյուս կողմից, սիրիահայության  թե՛ հոգևոր, թե՛  համայնքային պատասխանատուները հայտնում են, որ Սիրիայից արտագաղթ գոյություն չունի: Հայաստանում շատերը սիրիահայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները շփոթում են Հայաստան ներգաղթելու ցանկության հետ և ավելորդ  շահարկումների տեղիք  տալիս: Նախարարությունն իր բոլոր ծրագրերին մասնակից է դարձնում  սիրիահայերին, որոնք ծրագրի ավարտին վերադառնում են Սիրիա, չնայած նրանց   առաջարկվում է մնալ մինչև  սեպտեմբեր: ՀՀ Նախագահի հանձնարարությամբ նախարարություններում, այդ թվում և Սփյուռքի, օրենսդրական փոփոխություններ են մշակվում սիրիահայերի քաղաքացիության ձեռքբերման և վիզաների տրամադրման գործընթացի դյուրացման ուղությամբ:

 

ՖԻՐԴՈՒՍ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031