Զանգվածային լրատվության մի շարք միջոցներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածել, թե իբր «ոստիկանությունը մինչ օրս ստել է` ասելով, որ ՀՀ անձնագրերը տպագրվում են Ֆրանսիայում»:
Ապատեղեկատվությունը կանխելու համար պարզաբանում ենք.
ՀՀ ոստիկանության կողմից 2011-2012 թթ. համար ՀՀ քաղաքացու անձնագրերի անհրաժեշտ խմբաքանակի բլանկների ձեռքբերման նպատակով 2011 թ. հուլիս ամսին հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել ֆրանսիական «ՕԲԵՐՏՈՒՐ ՏԵՔՆՈԼՈՋԻՍ» ընկերությունը: Վերոհիշյալ ընկերության և ՀՀ ոստիկանության միջև 2011 թ. օգոստոսին կնքվել է պայմանագիր` ՀՀ քաղաքացու անձնագրերի բլանկների մատակարարման վերաբերյալ:
2012 թ. կարիքների համար ՀՀ քաղաքացու անձնագրերի բլանկների լրացուցիչ խմբաքանակի ձեռքբերման նպատակով 26.06.2012 թ. կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ-ում գրանցված «AMPJ» գրուպ ՍՊ ընկերությունը:
Կարդացեք նաև
28.06.2012 թ. նշված ընկերության հետ կնքվել է ՀՀ քաղաքացու անձնագրերի բլանկների մատակարարման պայմանագիր:
20.07.2012 թ. «AMPJ» գրուպ ընկերության կողմից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է առաքվել անձնագրերի բլանկների առաջին խմբաքանակը:
ՀՀ ոստիկանություն