Ջերմուկում ընթացող կանանց «Grand Prix» մրցաշարի հինգերորդ տուրում այսօր հայաստանցի կանանց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սեւ խաղաքարերով 44-րդ քայլում պարտության մատնեց Ռուսաստանի ուժեղագույն գրոսմայստերներից մեկին՝ Նադեժդա Կոսինցեւային: Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչը՝ Էլինա Դանիելյանը, այս պահին սպիտակներով խաղում է Չժաո Սյուեի (Չինաստան) հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ