Այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամառային ճամբար, որտեղ դպրոցականներն ու «Հայաստանի պատանեկան նվաճումների» գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը նրան դիմավորեցին ինչպես հարկն է: Երեխաները նույնիսկ նախարարի ծննդյան օրվան ընդառաջ տորթ էին պատրաստել: Եվ երգեցին` ոչ թե «տարեդարձ է այսօր», այլ «տարեդարձ է շուտով»:
Նախարարը, որ չզլացավ խումբ-խումբ լուսանկարվել բոլոր երեխաների հետ, Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Տիկին Արմինեն ինձ երեք տարի անընդմեջ հրավիրում է այս ճամբար: Այս անգամ էլ երեխաները հետաքրքիր հարցեր ուղղեցին ինձ `ավագ դպրոցների, 12-ամյա կրթության, ընդունելության քննությունների ու դասագրքերի մասին: Մի խոսքով` ոլորտին վերաբերող արդիական հարցերի խումբ հղեցին»: Նա նշեց, որ իր նախարարական գործունեության վերաբերյալ դպրոցականները հումորային համարներ էլ են ներկայացրել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ