Լրահոս
Օրվա լրահոսը

«Զգում էի, որ դեռ շատ երկար նա իմ մտքում է լինելու»

Հուլիս 21,2012 19:08

Արմենի եւ Անիի սիրային պատմությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ իրական սեր:  Արմենը ծնվել ու մեծացել է մի ընտանիքում, որտեղ  ծնողները երեխային ապահովել են ֆինանսական եւ նյութական ամեն բարիքով. «Հայրիկիս, որպես մեծահարուստ,  շատերն են ճանաչում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ նրա բիզնեսն ու  այն կապերը, որոնցով բիզնեսը զարգացում է ապրում» ,-պատմում է Արմենը: Ամուսնությունից երեք տարի առաջ բիզնեսով սկսել էր զբաղվել նաեւ Արմենը, որով հպարտանում էր նրա հայրը. «Ես զբաղվեցի խանութների մեծ ցանցերով Ռուսաստանում, իսկ հայրս շարունակեց իր աշխատանքը Հայաստանում, ինչպես եւ միշտ եղել է» : Արմենը իր ծնողների միակ զավակն է, որով հպարտանում էր հայրը, իսկ մայրը յուրօրինակ խնամք ու հոգատարություն էր ցուցաբերում միածին որդուն: 2010թվականին Արմենը վերադառնում է Հայաստան, իսկ ընկերները նրա գալու կապակցությամբ, որոշում են խնջույք կազմակերպել եւ երեկոյան ժամը  8-ին անցկացնել քաղաքի ժամանցային վայրերից մեկում. «Այնքան հետաքրքիր այդ օրը ամեն բան դասավորվեց: Միջավայրը շատ գեղեցիկ էր, իսկ ընտրված երաժշտությունն իմ ճաշակով: Սրահում երկու տաղավար կար, միմյանցից առանձին, բայց նույն տարածքում: Մեկում մենք էինք, իսկ մյուսում մի քանի աղջիկ ծնունդ էին նշում» : Այդ օրը Անիի ծննդյան օրն էր,  Անին հրավիրել էր իր ամենամտերիմ ընկերուհիներին` իր տոնը միասին  նշելու համար: «Հենց այդ ժամանակ էլ ես նկատեցի Անիին: Հաճախակի սկսեցի իրենց կողմը նայել, որն էլ կասկած առաջացրեց ընկերներիս մեջ»,- պատմում է Արմենը : Ընկերները Արմենին առաջարկում են պարի հրավիրել Անիին եւ հնարավորության դեպքում մի փոքր զրուցել նրա հետ: Այդպես էլ լինում է. «Ամբողջ ընթացքում մտածում էի` հրավիրե՞լ պարի, թե՞` ոչ, որովհետեւ եթե մերժեր ես անհարմար իրավիճակում կհայտնվեի ոչ միայն ընկերներիս, այլեւ նրա ընկերուհիների մոտ» : Արմենը, այնուամենայնիվ Անիին հրավիրում է պարելու: Անին մի պահ անակնկալի է գալիս, բայց ընդունում է երիտասարդի հրավերը. «Ինձ գրավեց սկզբում արտաքին տվյալները, իսկ հետո համեստությունը: Շատ քիչ կարողացանք պարել, քանի որ Անին ցանկություն հայտնեց այլեւս չպարել եւ ընդունել էր հրավերը, որովհետեւ զգացել էր, որ անհարմար վիճակում կդներ ինձ այդ պահին: Բայց ես կարողացա իմանալ, թե որտեղ է սովորում, որովհետեւ ես զգում էի, որ դեռ շատ երկար նա իմ մտքում է լինելու» :  Արմենը մեքենայով հաճախ էր հետեւում Անիին եւ հազվադեպ հանդիպում. «Ինձ դուր էր գալիս նրա կողքից ` ու՞ր է գնում, ի՞նչ է անում, ու օր օրի սերը արմատներ էր գցում սրտումս եւ սկսեցինք հաճախակի հանդիպել» : Երբ Արմենը պատմում է  ծնողներին իր սիրո մասին եւ այն որոշման, որ շուտով ընտանիք պետք է կազմի Անիի հետ, հոր զայրույթի առիթն է դառնում: Անիի հայրը հասարակ շինարար էր, ով արդեն 20 տարի է` այդ աշխատանքով էր զբաղվում. «Սկզբում չէի հասկանում հայրիկի անհանդուրժողական վերաբերմունքը, պատճառաբանելով, թե չի ճանաչում Անիի ընտանիքին եւ թե ես ինչքանով եմ համոզված իմ զգացմունքների մեջ եւ որոշակի ընդհատումից հետո ես լրիվ կմոռանամ այդ աղջկան» : Իհարկե, Արմենը կարողանում է պարզել իրական պատճառը. «Հայրս ու իր ընկերը մի համատեղ բիզնես պետք է ստեղծեին, իսկ դա պետք է ամրապնդվեր նրա աղջկա եւ իմ ամուսնությամբ: Այսինքն դառնար համատեղ ընտանեկան բիզնես, որը լայն հնարավորություններ կբացեր հատկապես նորաստեղծ ընտանիքի համար»,- պատմում է Արմենը : Նրա հայրը թղթաբանորեն արդեն վերսկսել էր համատեղ բիզնեսի աշխատանքները, որին էլ պետք է հետեւեր ընտանիքների ամրությունը. «Ես չէի կարող համաձայնվել, որովհետեւ արդեն խենթի պես սիրում էի Անիին: Առանց նրա, ես իմ կյանքը չէի կարող պատկերացնել: Հայրս սպառնում էր անգամ ամբողջ ունեցվածքից ինձ զրկել: Վիճաբանություններից մեկի ժամանակ նույնիսկ հեռացել եմ տանից եւ օրերով չեմ վերադարձել» : Արմենի մայրը տվել էր իր հավանությունը, քանի որ առիթ ունեցել էր ծանոթանալու աղջկա հետ եւ շատ էր հավանել: Այնուամենայնիվ, Արմենն ու Անին ամուսնանում են, իսկ այսօր ունեն մեկ տարեկան որդի. «Հայրիկը համակերպվել է իմ որոշան հետ, իսկ պապիկ դառնալուց հետո ավելի փխրուն է դարձել: Միայն մեկ-մեկ ասում է, որ ես իրեն ամոթով եմ թողել ընկերոջ մոտ» ,-ժպիտով ասում է Արմենը:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031