Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության շնորհավորական ուղերձը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին

Հուլիս 21,2012 18:33

Մեծարգո պարոն նախագահ,

Շնորհավորում ենք Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահական ընտրություններում քվեների բարձր ցուցանիշով համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ: Համոզված ենք, որ ժողովրդի վստահության քվեն Ձեզ հնարավորություն կտա առաջիկայում ևս աշխատել ի նպաստ ԼՂՀ-ի զարգացման և առաջընթացի:

2012թ. հուլիսի 19-ի նախագահական ընտրություններով Արցախի ժողովուրդն ու իշխանություններն աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց հավատարմությունը ժողովրդավարական արժեքների վրա խարսխված ամուր պետականություն կառուցելու գործին: Վստահ ենք, որ ժողովրդավարական չափանիշներով անցկացված ընտրություններն իրենց համարժեք արձագանքը կստանան միջազգային հանրության կողմից և կլինեն կարևոր քայլ ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհին:

 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն

21 հուլիսի 2012թ.

Ք. Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031