Լրահոս
Օրվա լրահոսը

«Արի տուն» ծրագիրը հերթական անգամ ավարտվեց մասնակիցների արցունքներն աչքերին

Հուլիս 21,2012 18:27

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, երեկ  Աղավնաձորի ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուքի նախարարության  «Արի տուն 2012» ծրագրի 4-րդ փուլի փակումը, որին ներկա էր նախարար Հրանուշ Հակոբյանը:

4-րդ փուլով Հայաստան են ժամանել 180 մասնակից ԱՄՆ-ից, Գերմանիայից, Բուլղարիայից, Արգենտինայից, Կիպրոսից, Վրաստանից, Հոլանդիայից, ՌԴ մարզերից եւ Ուկրանինայից: Անցած 14 օրերի ընթացքում նրանք եղել են Օշականում, Եռաբլուրում, Ծիծեռնակաբերդում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մատենադարանում եւ ալյուր: 10 օր հյուրընկալ ընտանիքներում անցկացնելուց հետո պատանիներն ու աղջիկները եկել են Աղավնաձոր, որտեղ ճամբարային 4 օրերի ընթացքում մասնակցել են մարզական խաղ-մրցույթների, քննարկումների եւ արշավների:

Միջոցառումը մեկնարկեց հայրենասիրական բանաստեղծությունների ասմունքով. մասնակիցները հանդես եկան պարային եւ երաժշտական համարներով, այնուհետեւ իջեցվեց «Արի տուն 2012» ծրագրի դրոշը:

Aravot.am-ի հետ զրույցում Թբիլիսիից ժամանած Գեորգի Ղազարյանը նշեց, որ այս օրերի ընթացքում ամրապնդվել է իր հայրենասիրթյունը. «Հյուրընկալվել եմ Եղվարդի ընտանիքներից մեկում:  Ծրագրի շնորհիվ շատ ընկերներ ձեռք բերեցի, այցելեցի տարբեր պատմամշակութային վայրեր: Հատկապես տպավորիչ էր Խոր Վիրապի փոսում գտնվելը եվ զգալը, թե որտեղ է ճգնել Գրիգոր Լուսավորիչը»: Պատանին հավելեց, որ Հայաստան պարբերաբար այցելում  է կարատեի մրցությունների շրջանակում:

Լրագրողների հետ զրույցում Սփյուքռի նախարար Հրանուշ Հակոբյանը փաստեց, որ «Արի տնից» առավել հայապահպան ծրագիր չկա. «Դրա շնորհիվ հայ երիտասարդները կապվում են հայրենի հողի  եւ ջրի հետ` հեռանալուց սիրտն ու հոգին թողնելով այստեղ: Որտեղ էլ մեծանան` նրանք հայ են մնալու: Հետագայում կաշխատենք ծրագիրն ընդլայնելու ուղղությամբ»:

Կիպրոսի «Նարեկ» վարժարանի հայոց լեզվի ուսուցչուհի Մագի Հալաջյանը ելույթի խոսքում նշեց, որ կիպրոսահայ մասնակիցները կարոտած սրտով են ժամանել Հայաստան` հայրենի սրբություններին հաղորդակցվելու եւ հայերենը որպես մշակութային  գանձ որդեգրելու նպատակով. «Փափագում եմ, որ  հայերը վերադառնան  օտար երկրների նախանձը քրքրող հայրենիք եւ շենացնեն այն: Օտար հողի վրա կառուցած տունը մերը չէ: Հայաստանն է բոլորիս հայրենիքը, որը մագնիսի պես գերում է մեր սիրտն ու հոգին»:

Տոնական համերգի ավարտին արիտունցիները խարույկ վառեցին` արցունքներն աչքերին գրկելով իրար:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031