«Twitter» ընկերությունը մտադիր է հասնել «Գրավիր Ուոլ սթրիթ» բողոքի ակցիայի մասնակից իր շահառուների հաղորդագրությունները բացահայտելու՝ դատարանի վճռի վերանայմանը, հաղորդում է «Վաշինգթոն փոստը»: Բողոք ներկայացնելու մտադրության մասին «Ուոլ սթրիթ ժուռնալ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Բենջամին Լին:
Նրա խոսքերով՝ դատարանի որոշումը «չի համապատասխանում շահառուների իրավունքների և իրավապաշտպանության հարաբերություններին»:
Մեղադրող կողմը մտադիր է հաղորդագրություններն օգտագործել ընդդեմ «New Inquiry» կայքի խմբագիր Մալքոլմ Հարրիսի և Նյու Յորքի Բրուկլինի կամրջի վրա անցած տարվա հոկտեմբերի 1-ին 700 մասնակիցներից միայն մեկ ձերբակալվածի: Դատախազության կարծիքով՝ Հարրիսը գերազանց գիտեր կամրջի երթևեկությունը չփակելու՝ ոստիկանության հրահանգի մասին և նրա գրառումը, որի մի մասը հեռատեսորեն ջնջել էր, կարող է դրա համար ապացույց հանդիսանալ:
Նշենք, որ ԱՄՆ-ի դատարանը վճռել էր, որ «Twitter»-ում եղած հաղորդագրության տրամադրումը արդարադատությանը չի խախտում մեղադրյալի իրավունքները: Դրա հրապարակումը նույնն է, ինչ որ բղավել պատուհանի մոտ և ակնկալել, որ այն կդիտարկվի որպես մասնավոր-անձնական մի բան,- բացատրել է իր տեսակետը վճիռն արձակող դատավոր Սկրյանինոն:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն