Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն Գյումրու քաղաքապետի թեկնածուի հարց չի քննարկել

Հուլիս 21,2012 17:54

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նորընտիր ղեկավար, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը: «Այսօր Գյումրիում տեղի ունեցած ՀՀԿ-ի խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է Վարդան Ղուկասյանի հրաժարականի դիմումը: Քաղխորհրդի անդամները ընդունել են նրա դիմումը, կատարել են խորհրդի նոր նախագահի ընտրություն, բայց օրակարգում Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրելու կամ սատարելու հարց չի քննարկվել»,- ասաց Սահակ Մինասյանը: Տեղեկացնենք, որ մարզպետարանի այս պաշտոնյան  այսօր ՀՀԿ-ի խորհրդի` մոտ  30 հոգուց բաղկացած անդամների կողմից միաձայն  ընտրվել է իշխող կուսակցության Շիրակի մարզային կառույցի  պատասխանատու: Պաշտոնապես ո՞ւմ կսատարի ՀՀԿ-ն Գյումրու քաղաքապետի  պաշտոնի համար, դեռ պարզ չէ, թեև ակնհայտ է , որ ՀՀԿ-ի թեկնածուն Գյումրիում ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031