«Ֆորմուլա 1»-ի սեփականատեր Բերնի Էքլսթոունի ընտանիքում տհաճ իրադարձություն է կատարվել: Միլիարդատիրոջ դստեր` Թամարայի փեսացու Օմար Հայմին բռնվել է սիրուհու հետ, որի պատճառով անմիջապես չեղյալ է հայտարարվել աշնանը նշանակված նրանց հարսանիքը:
28-ամյա Թամարան, որը Բերնիի ունեցվածքի ժառանգն է, լրատվամիջոցներին պատմել է. «Նա ինքը խոստովանեց, որ ուրիշի հետ թաքուն սեքսով է զբաղվում: Այժմ մեր մեջ ամեն բան վերջացած է»: Չկայացած հարսնացուն արդեն դուրս է արել իրենից 10 տարով մեծ Օմարին, որը նախկինում զբաղվել է բռնցքամարտով: Մինչդեռ, պլանավորված էր, որ հարսանիքից հետո նորապսակները պետք է ապրեին 4 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ 55 սենյականոց առանձնատանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ