Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պահանջում են ազատել քաղբանտարկյալներին

Հուլիս 21,2012 16:23

2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գագիկ Պողոսյան) որոշմամբ ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց՝ 6 տարի, Արտակ Կարապետյանը՝ 3 տարի, Դավիթ Քիրամիջյանը և Սարգիս Գևորգյանը՝ 2 տարվա ազատազրկման։

2011 թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանության կողմից ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ բռնությունները, որոնք կիրառվել էին երիտասարդների քաղաքական պատկանելության պատճառով, և՛ նախաքննության, և՛ դատաքննության մարմնի կողմից վերաորակվեցին որպես բռնություն երիտասարդների կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:

Չնայած իշխանությունների կողմից բազմաթիվ հայտարարություններին, սույն փաստով համոզվում ենք, որ 2008 թ. նախագահական ընտրություններին նախորդած և հաջորդած ժամանակահատվածում իշխանությունների կողմից քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդումները, քրեական գործերի հարուցման միջոցով, շարունակվում են:

Ընդամենը մի քանի ամիս հետո տեղի են ունենալու հերթական նախագահական ընտրությունները, և վերստին Հայաստանի իրավական համակարգը վերադառնում է քաղաքական հետապնդման գործիքի իր դերի ակտիվացմանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ դատարանի վճիռները հանդիսանում են քաղաքական հետապնդում և հերթական անգամ խախտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, հերթական անգամ Հայաստանի իշխանությունները նահանջում են Հայաստանի քաղաքացիների և միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորություններից:

Խստորեն դատապարտելով այս խայտառակ դատավճիռը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է՝

 

* Դադարեցնել քրեական հետապնդումը Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ

* Քրեական հետապնդում սկսել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կիրառած բռնությունների փաստով:

 

Վանաձոր

21.07.2012 թ.

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031