Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմերում և Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատություններում:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը, ազատվելով Հառիճավանքի ընծայարանի տեսչի պարտականություններից, ստանձնել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչի պարտականությունները: Հառիճավանքի ընծայարանի տեսուչ է նշանակվել Մայր Աթոռի միաբան, ընծայարանի փոխտեսուչ Տ. Նշան աբեղա Հմայակյանը:
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմից Տ. Խադ քահանա Ղազարյանը ծառայության է կոչվել Բուլղարիայի հայոց թեմում, իսկ նորաօծ Տ. Սեպուհ քահանա Ամիրյանն իր հոգևոր ծառայությունը կիրականացնի Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմում: