Երկու բրիտանացի գրեթե իրենց կյանքի մեծ մասը` 30 տարին, փնտրել են գանձ: Մի օր էլ, հատուկ սարքի միջոցով, գտել են կելտական դրամների հավաքածու, որոնց ժամանակաշրջանը, ըստ պատմաբանների, մ.թ.ա. առաջին դարն է: Գտածոյի քանակը` 50.000 հատ կոպեկ է, իսկ դրանցից ամեն մեկն արժե 200 ֆունտ ստերլինգ: Այսպիսով, նրանց կարողությունը կարող է հասնել 10 միլիոն ֆունտի: Ըստ նախնական տեղեկությունների` գանձերը պահվել են այն ժամանակ, երբ Հուլիոս Կեսարի բանակը նահանջելիս է եղել:
Արամ Արարատյան