Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Գագիկ Պողոսյանն անպատվե՞ց քաղաքացիներին

Հուլիս 21,2012 13:41

2 տարի ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանի համոզմամբ,  Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը ՀԱԿ ակտիվիստների գործով նման վճիռ հրապարակելով անպատվեց Հայաստանի քաղաքացիներին:    «Անհանգստացնող է դատավորի ու մեղադրողի այս գործում դրսեւորած ցինիկությունը, նրանք ունեին հարաբերական ազատություն եւ կարող էին այդ ցինիկ վերաբերմունքը փոխարինել գոնե զղջացող հայացքներով, բայց  դատավորն ու մեղադրողը անպատվեցին Հայաստանի քաղաքացիներին, ընդորում, անտարբեր հայացքներով»,- Aravot.am-ին ասաց Ս. Գեւորգյանը:  Նա հատուկ միտում է նկատել դատավոր Գ. Պողոսյանի հրապարակած դատավճռում. «Ինքն ավելի խիստ պատիժ որոշեց  Դավիթ Քիրամիջյանի համար, քան մեղադրողը պահանջում էր: Այսինքն դատավորը ուղղակի հաշվեհարդար տեսավ կամ վրեժ լուծեց իր վերադասի՝ իշխանությունների համար»:

Հիշեցնենք, որ Դատախազ Հակոբ Մարտիրոսյանը  միջնորդել էր Քիրամիջյանին ազատազրկման դատապարտել 2 տարի ժամկետով, բայց դատարանը վճռել էր 3 տարի ժամկետը:

Ս. Գեւորգյանի խոսքերով,  իրենք  հույսեր չունեն արդարադատության հասնելու Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարաններում եւս . «Առանձնապես ակնկալիքներ չունենք , որովհետեւ իշխանությունն ու  ռեժիմն է թելադրում բոլորին, չի կարելի առանձին դատարաններից արդարություն ակնկալել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031