Ամենաերիտասարդ դասախոսը եղել է Լուիջի Առլանոն: Իտալացի այդ տղան 10 տարեկանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 12 տարեկանում՝ Քեմբրիջի համալսարանը: Այս կրթությունը նրան թույլ էր տվել համալսարանում անգլերեն դասավանդել:
Ճապոնիայի (127 միլիոն բնակչություն) ամբողջ տարածքը իր մակերեսով փոքր է, քան Կալիֆորնիա նահանգը (34 միլիոն բնակչություն):
Դալլասի միջազգային օդանավակայանի տարածքը մակերեսով ավելի մեծ է, քան Մանհեթեն կղզին:
Մոծակները կարող են թռչել ոտքերը վեր պարզած, իսկ
ճպուռները կարող են թռչել հետ-հետ:
Ամենահին հաշվիչ գործիքը եղել է մ.թ.ա. 65թ., որով հաշվարկում էին մոլորակների շարժումը: Դրա մնացորդներն այժմ գտնվում են Աթենքի ազգային թանգարանում:
Անդրանիկ Ջալալյան