Լրահոս
Օրվա լրահոսը

«Փուչիկի երկիր». մինչ մեղադրանք է առաջադրվում փուչիկներ լիցքավորողին, ՀՀԿ պատգամավորն ասում է, որ «մեղք չունի» եւ հորդորում է «ջուր չպղտորել»

Հուլիս 21,2012 13:16

Մայիսի 4, «Ֆոտոլուր»

Այս պահի դրությամբ, հանրապետության հրապարակում տեղի ունեցած ողբերգության համար մեկ մեղավոր կա. փուչիկների լիցքավորմամբ զբաղվող 54-ամյա Սերոբ Բոզոյանը, ով դժբախտություն ունեցավ, որպես անհատ աշխատելու նաեւ ՀՀԿ-ի հետ եւ լիցքավորելու «Հավատանք, որ փոխենք» սպիտակ փուչիկները:

Հիշեցնենք, որ դեպքի առընչությամբ, առ այսօր միայն նրան է մեղադրանքը առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):

Ոստիկանության տրամադրած տեղեկությունները անորոշ են. հայտնի չէ, թե ո՞վ է պատվիրել այդ փուչիկները լիցքավորել մեթանով, եւ ոչ թե հելիումով, եւ թե արդյոք ով է կրում այս ամենի իսկական պատասխանատվությունը:

«Մամուլը հերթական անգամ շահարկել է փուչիկների թեման։ Հարկ եմ համարում ասել, որ տեղի ունեցածի բարոյական պատասխանատվությունը կրում ենք հավասրապես բոլորս։ Ոչ ոք չէր ցանկանա՝ նման միջադեպ տեղի ունենար։ Բայց եղավ այն, ինչ եղավ։ Եվ թող ոչ ոք չփորձի ապացուցել, թե իր սիրտն ավելի է ցավում փուչիկների բռնկումից տուժած երեխաների համար, քան մերը։ Թող ոչ ոք չփորձի համոզել, թե ինքն ավելի է շահագրգռված մեղավորներին պատժելու հարցում, քան մենք։ Թող ոչ ոք չփորձի ցավալի այդ դեպքն օգտագործել դիվիդենտներ շահելու ու ջուր պղտորելու համար»,-Ֆեյսբուկ սոցիալական ցանցի իր էջում նման գրառում է կատարել երիտասարդներին հրապարակ ուղեկցող ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը, որի կերպարը շատերի մոտ ասոցացվում է տեղի ունեցած ողբերգության հետ։

Մանրանասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031