Հուլիսի 20-ին, ժամը 13.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ սնկային թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 1967 թ. ծնված Ռոբերտ Աքուլյանը: Նույն օրը հիվանդանոց են տեղափոխվել նաև Ռ. Աքուլյանի որդիները` 1997 թ. ծնված Սամսոն և 1995 թ. ծնված Արտյոմ Աքուլյանները:
Նրանք հայտնել են, որ թունավորվել են տանը սունկ ուտելու հետևանքով, կատարվում է քննություն:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն