Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդավառը տոն է, որ միշտ մեզ հետ է

Հուլիս 21,2012 12:24

Հուլիսի 15-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Վարդավառը կամ առաքելական տաղավար տոներից մեկը` Քրիստոսի պայծառակերպությունը: Գուցե այս տոնի հեթանոսական արմատներն են պատճառը, որ ժողովուրդը տոնը նշում է ոչ թե եկեղեցու տոնացույցով, այլ` դարերից եկող ավանդույթով: Տավուշի մարզում Վարդավառը տոնվում է մեծ շուքով. մարդիկ գառ են մորթում, գնում անտառ, հարազատներով քեֆ անում, իրար վրա ջուր ցողում: Իջեւանի տարածաշրջանում եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի մի մասում Վարդավառը տոնում են հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը: Այս տարի Վարդավառը կնշվի հուլիսի 22-ին: Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների մի մասն էլ Վարդավառը կտոնի հուլիսի վերջին կիրակի օրը` հուլիսի 29-ին: Նոյեմբերյանի Կարմիր գյուղ սարում սարվորների մի մասը Վարդավառը կտոնի հունիսի 22-ին, իսկ մյուս մասը`դրանից մի շաբաթ հետո: Իսկ սահմանամերձ Ոսկեպար գյուղում ավանդաբար Վարդավառը նշվում է օգոստոս ամսվա առաջին կիրակի օրը:

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031