Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. Էշթոնի հայտարարությունը դիվանագիտական քայլ է ընդամենը

Հուլիս 21,2012 11:36
Հատված ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ հարցազրույցից:
 -Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ բարձր ներկայացուցիչ Էշթոնի հայտարարությունը՝ ԼՂՀ-ում տեղի ունեցած ընտրությունը չճանաչելու մասին:
-ԵՄ բարձր ներկայացուցիչ Էշթոնի հայտարարությունը դիվանագիտական քայլ է ընդամենը: Շատ ավելի կարեւոր է, որ ԼՂՀ նախագահի հերթական ընտրությունից առաջ հայտարարություն արեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը։ Մեկ անգամ եւս շեշտվեց, որ հակամարտուMaթյունը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա, որոնցից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքն է:
Հենց այս իրավունքն իրագործելու փաստ է Արցախում արդեն հինգերորդ անգամ տեղի ունեցած նախագահական ընտրությունը: Ով էլ ինչ հայտարարություն անի, բոլորին, նաեւ Ադրբեջանին պարզ է, որ Արցախը եւս մեկ կարեւոր քայլ արեց դեպի միջազգային ճանաչում: Այս փաստի հետ ոչ ոք չի կարող հաշվի չնստել:
-Որքանո՞վ է արդարացված նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի գնահատականը տեղի ունեցած նախագահական ընտրություններին:
-Ո’չ մեր դիտորդական խումբը, ո’չ էլ դիտորդական առաքելություն կատարած մյուս պատվիրակություններն ու խմբերը իրենց գնահատականներում ընտրական խախտումներ չեն մատնանշել: Մեր խմբում երեք ընդդիմադիր պատգամավորներ էին՝ Հրանտ Բագրատյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Արմեն Ռուստամյանը: Չեմ կարծում, թե նրանք որեւէ ընտրախախտում չնկատեին ու կոծկեին:
Չեմ բացառում, որ տեխնիկական խնդիրներ առաջացած լինեն հարյուրավոր ընտրատեղամասերից մի քանիսում, բայց նման բաներ նույնիսկ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում կամ մեկ այլ երկրում չի կարելի բացառել:
Գեւորգ Հարությունյան
«Հայոց աշխարհ »

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031