Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստներին ազատազրկման դատապարտելու որոշումը ձեռնտո՞ւ է ՀԱԿ-ին

Հուլիս 21,2012 11:03

ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի երեկվա որոշումը բլոգեր Տիգրան Քոչարյանի (Փիղ ) կարծիքով, ՀԱԿ-ի նկատմամբ քաղաքական հետապնդում չէ: Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը երեկ այս որոշումը որակեց քաղաքական հետապնդում ընդդիմության նկատմամբ:  «ՀԱԿ-ը միշտ էլ ամեն ինչ որակում է որպես քաղաքական հետապնդում, ես համաձայն չեմ, որ հետապնդում են, նույնիսկ իմ կարծիքով,  այս որոշումը ինչ-որ չափով քաղաքականապես ձեռնտու է ՀԱԿ-ին,  քանի որ առիթ է հանդիսանում կանգնեցնել ՀԱԿ-ի շարքերից մարդկանց փախուստը, և մնացածներին միավորելու՝ հանուն երիտասարդներին ազատելու պայքարի»,- Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տ. Քոչարյանը:

Ըստ նրա, ակտիվիստներից Տիգրան Առաքելյանի պատժաչափը՝ 6 տարվա ազատազրկումը, շատ էր, իսկ մյուս ակտիվիստներին էլ ազատազրկելը անտեղի .«Մնացածին պետք էր ազատել դատարանի դահլիճից, տուգանքը բավարար էր: Կարծում եմ, որ  Վերաքննիչ դատարանը մի փոքր կմեղմացնի պատիժը, ուղղակի օրենսդրությունը պետք է վերանայվի, ու տուգանքների չափը ավելացվի: Մեր երկրում ամենաուղղիչ մեթոդը  գրպանին խփելն է»:

Պարոն Քոչարյանից հետաքրքրվեցինք, ակտիվիստների նկատմամբ ընդունված դատավճիռը ինչ արձագանք կգտնի Հայաստանին վերաբերող միջազգային զեկույցներում.«Կախված է նրանից, թե միջազգային կառույցները կուզենա՞ն դա որպես լրացուցիչ ճնշման գործիք օգտագործել,  թե՞ ոչ: Ամեն դեպքում ոստիկանին հարվածելը քրեորեն պատժելի արարք է, ուղղակի լավ կլիներ, որ  նույնանման կամ ավելի ծանր հանցագործությունների դեպքում էլ, որոնք կատարվում են  տարբեր տիպի օխռաննիկների, օլիգարխամերձ մարդկանց և այլոց կողմից,  նույնպիսի խստությամբ պատժվեն՝ անկախ նրանից դիմությա՞ն,  թե՞ ընդդիմության ներկայացուցիչ են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031