Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «ՀԱԿ-ն իր ատամը ցույց կտա իշխանությանը» (Տեսանյութ)

Հուլիս 20,2012 22:46

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր  Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարի ազատազրկման դատապարտելու վճիռ կայացրեց: Ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանն ասաց, որ վճիռը մեկամսյա ժամկետում  բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում:

«Իրավաբանությունն այստեղ զրո է, իրավաբանություն իրականացնողներն էլ են  զրո, բացարձակ մասնագիտական մեխանիզմը չգործեց, ծիծաղելի է, որ այս ձեւի դեպքերի համար նման հոդվածներ են տալիս: Նման դրսեւորումը դատավորի ու դատախազի կողմից ցույց է տալիս, որ նրանք գործիք են ու այսօր ապացուցեցին, որ համաձայն են գործիք լինելու»,- դատական վճռի հրապարակումից հետո գնահատեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը:

Ըստ նրա` դատարանի որոշումը  քաղաքական ճնշում էր ընդդիմության նկատմամբ.«Ատամ են ցույց տալիս  ընդդիմության նկատմամբ, մենք էլ պետք է մեր ատամը ցույց կտանք: Տիգրանը մեր կուսակցության անդամ է, միջազգային բոլոր կառույցները, որի անդամ է ՀՀՇ-ն, կդիմենք, քաղաքական բոլոր ուժերը, որոնք շահագրգռված են Հայաստանում քաղբանտարկյալ չլինելու մեջ, կներգրավվեն այս գործին: Մենք ազատելու են տղերքին, բայց պատժվելու են գործիքները, որոնք ծառայում են մեկին»:

Դատավարության ավարտից հետո ՀԱԿ համախոհները դատարանի դրսում ցույց էին կազմակերպել: «Հանրապետությունում չի լինելու արդարադատություն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի քաղաքացիները չեն մեկտեղվել Ազատության հրապարակում՝ չհեռանալու պայմանով, այնքան ժամանակ քանի դեռ չի հաստատվել վերջնական արդարադատություն»,- հավելեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031