Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակբաշխման հանձնաժողովը Սփյուռքի նախարարությունից լա՞վ է աշխատում

Հուլիս 20,2012 20:10

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում քաղաքաշինության նորանշանակ նախարար, ՕԵԿ-ական Սամվել Թադևոսյանի  մասնակցությամբ  տեղի ունեցավ 1 սենյականոց  թվով  640  բնակարանների վիճակահանությունը: Եվ մինչ այդ լարված ու երկարատեւ  պրոցեսը  կսկսվեր`  լրագրողներին մոտեցավ բնակբաշխման աշխատանքներին պարբերաբար մասնակցողներից մեկը ու, ցույց տալով  հավաքվածներին, սկսեց կատակել. «Մի հատ ուշադիր նայեք  նստածներին, այ էն տյոտյան Ֆրանսիայից է եկել, էն մի բեղավոր տղամարդուն  տեսնո՞ւմ եք, նա էլ հաստատ Արգենտինայից կլինի, մարդիկ տուն են կորցրել, դրա համար էլ հայրենիք են հասել: Տեսեք ու գնահատական տվեք, մենք ոչ թե բնակբաշխում ենք իրականացնում, այլ «Արի տուն» ծրագիր, ո՞վ կկարողանար աշխարհասփյուռ գյումրեցիներին մի քանի օրվա մեջ թատրոնի դահլիճ բերել: Դե հիմա ասեք,մե՞նք ենք լավ աշխատում, թե՞ Սփյուռքի նախարարությունը»:

Նշենք, որ դահլիճում   ասեղ գցելու տեղ չկար. 24 տարի շարունակ զրկված լինելով գլխներին մի տանիք  ունենալու տարրական իրավունքից` մեկ սենյականոցի շահառուները եկել էին իրենց երեխաներով, թոռներով, ծոռներով , ամեն ոք իր հետ առնվազն 3-4 հոգի ուղեկցող էր բերել: Քիչ էր մնում մարդիկ շնչահեղ լինեին: Շահառուների գերակշռող մասը դժգոհ էին կառավարության  վերաբերմունքից , նրանցից շատերը երկրաշարժին 2,3,4 սենյականոց բնակարաններ էին կորցրել, բայց այժմ նրանց որպես լավություն  մեկ սենյականոց են հատկացնում ու ճանապարհում:

Այս մասին առավել մանրամասն վաղվա տպագիր «Առավոտում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031