Լրահոս
Օրվա լրահոսը

Սողանքի մասին բարձրաձայնող գյուղապետը կառավարության դե՞մ է

Հուլիս 20,2012 19:27

Հուլիսի 13-ին Տավուշի մարզխորհրդի  նիստում  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ասել է, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանին  հարակից Գետահովիտ համայնքի ղեկավար Սարգիս Ղազարյանը կառավարության դեմ դիրքորոշում ունի:

Մարզպետը Գետահովտի գյուղապետի վերաբերյալ քննադատական դատողություններ հնչեցնելիս  ասել է, որ վերջինս հանրապետության տարբեր լրատվամիջոցներին  ասել է, թե գյուղի սողանքից տուժած ընտանիքներին աջակցելու համար կառավարության աջակցության  ծրագրերը ուշանում են, մինչդեռ սողանքը չի սպասում: Զարմանալի  է, որ  մարզխորհրդի այդ նիստին Գետահովտի համայնքապետը, ով,մարզխորհրդի անդամ է, հրավիրված չի եղել:

«Գյուղում սողանքի հետ կապված ինձ տարբեր լրատվամիջոցներից զանգահարում են , հարցնում, Գետահովտի  հին գերեզմանատան թաղամասում սողանքից տուժած  95 ընտանիքներին  օգնելու  համար կառավարությանը հղած իմ դիմումներին պատախանել են, որ պետբյուջեն  այս հարցով կարող է աջակցել 2013-2015 թվականներին, մինչդեռ վերջերս  սողանքն ավելի է ակտիվացել» ,-ասաց Գետահովտի գյուղապետ Սարգիս Ղազարյանը:

Գետահովտի գյուղապետը հայտնեց , որ նախկին  տարիներին Գետահովտում սողանքից տուժած 6 ընտանիքներին, որպես փոխհատուցում, պետբյուջեից դրամական աջակցություն է ցուցաբերվել: Վերջին հորդ անձրեւներից հետո Գետահովտում սողանքների վտանգն ավելի է մեծացել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031