Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» շնորհավորում է Արցախի ժողովրդին

Հուլիս 20,2012 19:00

«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակությամբ արձանագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի արդեն հինգերորդ ընտրությունների կայացման փաստը եւ ջերմորեն շնորհավորում է Արցախի ժողովրդին՝ պետականության կերտման ճանապարհին այդ կարեւոր հանգրվանի կապակցությամբ:

Ընտրությունները Լեռնային Ղարաբաղում ժողովրդին երկպառակտության չեն մատնել եւ չնայած որոշ թերությունների, անցել են ավելի ժողովրդավար ընթացքով, քան տարածաշրջանի այլ երկրներում, ինչը թույլ է տալիս  բեղուն ու ազգաշահ գործունեություն մաղթել վերընտրված նախագահ Բակո Սահակյանին եւ արժանին մատուցել իր մասնակցությամբ նախագահական ընտրարշավը ազատ եւ ժողովրդավար մրցակցության վերածած եւ ծանրակշիռ ձայներ ստացած թեկնածու Վիտալի Բալասանյանին:

Կրկին անգամ շնորհավորում ենք եւ կոչ անում, որ ընտրությունների ավարտից հետո ե´ւ նախագահը, ե´ւ նրա մրցակիցը մեկտեղեն ջանքերը Արցախի անվտանգության եւ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ՝ հանուն երկրի ապագայի եւ անկախության ճանաչման:

«Ժառանգություն» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031