Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստներին դատապարտեցին 2-6 տարվա ազատազրկումների (Տեսանյութ)

Հուլիս 20,2012 18:04

Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ  դատավոր Գագիկ Պողոսյանը ներկայացրեց ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը՝ Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարի ազատազրկման, Արտակ Կարապետյանին՝ 3 տարի, Սարգիս Գեւորգյանին եւ Դավիթ Քիրամիջյանին՝ 2 տարի ժամկետով:

Դատարանի դիմաց այս պահին հավաքվել են ՀԱԿ համախոհները եւ պահանջում են արդարություն, այստեղ են նաեւ ՀԱԿ-ից ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանի խոսքերով՝ այս դատավճիռը ցույց է տալիս, որ մարդիկ պատժվում են իրենց քաղաքական կարծիքների համար եւ այս դատավճիռը, ըստ նրա, քաղաքական ենթատեքստ ունի: Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ դատավճռով քաղաքական հետապնդում են սկսել ՀԱԿ-ի նկատմամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031