Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անվտա՞նգ է պաղպաղակը

Հուլիս 20,2012 17:44

Պաղպաղակի շուկան Սննդի անվտանգության պետական ծառայությունը  մոնիտորինգի է ենթարկելու։

«Պաղպաղակը կենդանական հումք ունի և ռիսկային սննդամթերք է, քանի որ այն պատրաստելիս ջերմային մշակման չի ենթարկվում։ Իսկ պաղպաղակի պատրաստման ժամանակ ցանկացած թերացում, խախտում մարդկանց առողջական լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՍԱՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը։ Խոսքը մասնավորապես լցնովի պաղպակների մասին է։

Նա նշեց, որ պաղպաղակի շուկայում մոնիտորինգը նախատեսվում էր անցկացնել դեռևս հունիսին, սակայն ստուգումները հետաձգվել են, քանի որ այդ ժամանակահատվածում պաղպաղակ ավելի քիչ էր վաճառվում, քան այս օրերին։

Պաղպաղակի շուկայում նախորդ տարիներին մեծամասշտաբ ուսումնասիրություններ չեն իրականացվել։ Ուսումնասիրվել են լցնովի պաղպաղակի վաճառման մի քանի կետեր. «Պարզվեց, որ պաղպաղակները պատրաստվում են տան պայմաններում և չեն պահպանվել դրանց պատրաստնամ տարրական պայմանները»,- ասաց Բաբկեն Պիպոյանը։

Այս շուկայի մոնիտորինգը ներառելու է միայն մայրաքաղաքը։ Երևանում անցկացված ուսումնասիրություններից հետո նոր միայն հնարավոր է, որ ՍԱՊԾ-ն մոնիտորինգ անցկացնի նաև մարզերում։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031