Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բարեփոխումներից հետո. Անձը դատարան կներկայացվի ձերբակալության 60 ժամվա ընթացքում

Հուլիս 20,2012 17:22

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բարեփոխումներով  ձերբակալության հարցը կներառվի դատական վերահսկողության ոլորտ: ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը  «Փաստինֆո» գործակալության թղթակցին պարզաբանեց. բարեփոխումներով  նախատեսվում է, որ կալանքի հարցը քննող դատարանը կողմի միջնորդությամբ պարտավոր է քննել  ձերբակալման իրավաչափության հարցը:  Փոխնախարարն ընդգծեց, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա Վճռաբեկ դատարանը փորձել էր և բավականին  հաջող  չափանիշներ ներկայացնելով՝  նախադեպային միջամտություն իրականացրել  և սահմանել, որ որոշ դեպքերում դատարանը կարող է գնահատել ձերբակալման իրավաչափությունը: «Սակայն դա բավարար չէ, և օրենսդրական ճանապարհով շատ ավելի ռադիկալ կարող է այդ հարցը լուծվել՝  ձերբակալման իրավական մեխանիզմը ներառելով դատական վերահսկողության ոլորտ»,- ասաց ՀՀ արդարադատության փոխնախարարը:

Ռ. Մելիքյանը հայտնեց նաև, որ բարեփոխումներով գործուն մեխանիզմներ են առաջարկվում կալանավորման միջնորդություն քննելիս դատական արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար: Փոխնախարարը պարզաբանեց, որ  Հայաստանն  ունի օրենսդրական ու կոնվենցիոնալ պահանջ՝   առանց դատարանի որոշման անձը չի կարող  պահվել անազատության մեջ  72 ժամից ավելի, սակայն ներպետական օրենսդրությունը  այդ սկզբունքի իրագործման համար գործուն երաշխիք չի նախատեսում:  Մասնավորապես, հնարավոր են դեպքեր,  երբ անձը դատարան է ներկայացվում  72 ժամը լրանալուց շատ կարճ ժամանակ առաջ,  և այդ դեպքում դատարանը հնարավորություն չի ունենում արդյունավետ իրականացնել դատական վերահսկողությունը:  Արդյունքում՝ դատարանը  կանգնում է  շատ անկանխատեսելի  և,  ըստ էության,  բավականին բարդ երկընտրանքի առջև՝  կամ իրականացնել ոչ շատ արդյունավետ դատական վերահսկողություն, կամ ավելի երկար գործընթաց ունենալ և  հետագայում խնդիր ունենալ Եվրոպական կոնվենցիայի հետ:

«Մենք այդ խնդիրը փորձել ենք ռադիկալ ճանապարհով լուծել և  սահմանել ենք, որ 72 ժամվա սահմանադրական դրույթը վերաբերվում է անձին, իսկ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է    դատարան ներկայացնել անձին 60 ժամվա ընթացքում, որպեսզի դատարանը բավարար ժամանակ ունենա արդյունավետ դատական վերահսկողություն իրականացնելու համար»,- նշեց Ռուբեն Մելիքյանը:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031