Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սյունիքում գործազրկության ամենաբարձր ցուցանիշը Գորիսում է

Հուլիս 20,2012 17:14

Սյունիքի մարզում 5587 աշխատանք փնտրող քաղաքացի կա, որոնցից 4388-ը գործազուրկ են: Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի այս տարվա առաջին կիսամյակի տվյալների համաձայն` գործազրկության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գորիսում:

Սյունիքում ապրող ու գրանցված գործազուրկներից 1809-ը Գորիսի տարածաշրջանի բնակիչներ են, հաջորդ տեղում Կապանի տարածաշրջանն է` 1289 գործազուրկով: Գործազուրկի կարգավիճակ ունեցող 940 բնակիչ էլ կա Սիսիանի եւ 350-ը` Մեղրու տարածաշրջաններում:

Ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` Սյունիքում նվազել է ինչպես գործազուրկների, այնպես էլ` աշխատանք փնտրողների թիվը: Մարզում աշխատանք փնտրողների թիվը ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով` նվազել է 1336-ով, իսկ գործազուրկներինը` 730-ով: «Աշխատանք փնտրողների գերակշիռ մասը Սյունիքում շարունակում են մնալ միջնակարգ եւ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող միջին տարիքի կանայք:

Սյունիքում գործազրկության նպաստ է ստացել 543 քաղաքացի` շուրջ մոտ 9 մլն դրամի չափով: Մարզի զբաղվածության չորս կենտրոնների աջակցությամբ, այս տարվա առաջին կիսամյակում աշխատանքի է տեղավորվել 377 աշխատանք փնտրող քաղաքացի, որից 209-ը կանայք են», – տեղեկացնում է Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի փոխտնօրեն Արայիկ Հայրապետյանը :

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031