Սիրիահայերին օգնելու համար այսօր Հայազն երիտասարդական միությունը Կասկադին հարակից տարածքում դրամահավաք էր սկսել։
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Հայազն երիտասարդական միության կենտրոնական մարմնի անդամ Արմեն Մկրտչյանը, իրենք մտադիր էին հենց Կասկադի տարածքում դրամահավաքությունը անցկացնել, սակայն անվտանգության աշխատակիցները իրենց թույլ չեն տվել։
Դրամահավաքը սկսել է այսօր՝ժամը 15.00-ին եւ կտեւի մինչեւ երեկոյան ժամը 20.00-ը։
Արմեն Մկրտչյանի խոսքերով՝ արդեն 20 քաղաքացի է միացել դրամահավաքին եւ մտադիր են այդ գումարով օգնել այն 30 սիրիահայ ընտանիքներին, որոնք Սիրիայից հարկադրաբար գաղթել են Հայաստան։
Կարդացեք նաև
«Առաջին ընտանիքը, ում մենք կօգնենք դա Հայիթյանների ընտանիքն է։ Մտադիր ենք վճարել նրանց 6 ամսվա տան վարձակալության գումարը»,- նշեց նա։
Իսկ կշարունակվի դրամահավաքը, թե՝ ոչ, դեռ պարզ չէ։
Ի դեպ, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն այսօր պատասխանել է լրատվամիջոցներից մեկի հարցին, թե Սիրիայում իրավիճակի սրման հետ կապված եւ նկատի ունենալով հայության ներկայությունն այդ երկրում, ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի կողմից:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ