Փաստորեն Արենի գյուղը ոչ միայն կարելի է համարել համեղ գինի համտեսելու եւ գնելու վայր, այլ` նորատեսակ հումորի «հայրենիք»:
Վայոց ձորի Արենի գյուղի վաճառատեղիում կարելի է հանդիպել յուրօրինակ գրառումների, որոնք վաճառվող մթերքների, բույսերի եւ «սարի ծամոն»-ի օգտակարության վերաբերյալ մակագրություններն են: Դրանց միջոցով օրինակ` ես բացահայտեցի, որ «սարի ծամոն»-ն օգտակար է ստամոքսի լնդերի համար, իսկ ահա լոշտակ ժենշենը` հազի եւ սեքսի եւ մի շարք այլ հիվանդությունների:
Գրառումներն աչքի են ընկնում ուղղագրական եւ իմաստային բացահայտ սխալներով:
Արթուր Հարությունյան` «Հումորային Արենին» (mynews.am)